Newsbook.am-ը գրում է.
NewsBook-ի զրուցակիցն է Նոր Գեղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:
-Պարոն Թևոսյան, ինչո՞ւ որոշեցիք Նոր Գեղի գյուղի գլխավոր փողոցը և երաժշտական դպրոցն անվանակոչել Ձեր անունով:
-70-ամյակիս կապակցությամբ փողոցը, իսկ 65-ամյակիս երաժշտական դպրոցը անվանակոչել ենք իմ անունով:
- Օրինակ՝ Ձեր 80-ամյակի կապակցությամբ ի՞նչն եք Ձեր անունով կոչելու:
- Դե, եթե կենդանի մնացի, գյուղը կանվանեմ իմ անունով:
-Ո՞ւմ առաջարկությունն է եղել փողոցն ու դպրոցը Ձեր անունով անվանակոչելը:
- Գյուղացիներից ինչ-որ մեկի առաջարկով ավագանին քննարկել և անվանակոչել է:
- Որոշումը միաձա՞յն ընդունվեց:
- Որոշումն ընդունվել է միաձայն: 11 հատ ավագանի կա, միաձայն ընդունվել է: 30 տարի աշխատել եմ, դա քիչ չի չէ՞: Չգիտեմ՝ գիտեք, թե՝ չէ, ես օլիգարխ չեմ, այս պահին մի 600 հազար դոլարի վարկեր ունեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ